00:00:00

ՀՔԾ-ից չեն մեկաբանում Սերժ Սարգսյանի և Սերգո Կարապետյանի առերեսման լուրը

22:54, 16 դեկտեմբեր 2019 Իրավական

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եւ Գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի առերեսման լուրը ՀՔԾ-ից չեն մեկնաբանում: Հիշեցնենք, որ Սերգո Կարապետյանի հետ առերեսվել է նաեւ նույն գործով մեղադրյալ, «Ֆլեշ» ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանը: Նշենք, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։ Ըստ նախաքննական մարմնի՝ զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, նա իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013 թվականին կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489.160.310 ՀՀ դրամի հափշտակության կատարումը: Երրորդ նախագահի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր