00:00:00

16–ամյա տղան գողացել է օտարերկրյա դիվանագետի «Մերսեդես»–ի կողային հայելիները

19:50, 16 դեկտեմբեր 2019 Իրավական

Դեկտեմբերի 14-ին՝ ժամը 11-ն անց 40-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում էր ստացվել, որ գողացել են օտարերկրյա դիվանագիտական հաստատություններից մեկի հաշվեկշռում գտնվող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիները։ Այս մասին տեղեկացնում է ոստիկանության լրատվական ծառայությունը։ Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները, ձեռնարկելով օպերատիվ տարաբնույթ միջոցառումներ, պարզել են հանացագործությունը կատարած անձի ինքնությունը։ Երևանի բնակիչ, 16-ամյա երիտասարդը ոստիկանության Կենտրոնական բաժնում դեպքի վերաբերյալ տվել է համապատասխան բացտրություն։ Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։ https://www.youtube.com/watch?v=O1VsUQ-sZ5k&feature=emb_logo

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր