00:00:00

«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում կանխվել է թմրամիջոցների փոխանցումը

18:07, 16 դեկտեմբեր 2019 Իրավական

Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում կանխվել է թմրամիջոցների փոխանցումը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից: Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի հարակից տարածքից կատարվել է ներնետում։ Ծառայողների կողմից անմիջապես իրականացված տեղազննության արդյունքում արգելագոտու և տեղամասերից մեկի միջնամասից հայտնաբերվել է պոլիէթիլենային փաթեթ, որին ծանրությունն ապահովելու համար կպչուն ժապավենով ամրացված է եղել պտուտակ և մարտկոց։ Փաթեթում առկա են եղել ներարկիչ՝ լցված անհիդրիդ հիշեցնող 8 մլգ դեղին հեղուկով, անհայտ ծագմամբ, հավանաբար հոգեմետ հանդիսացող, 10 սպիտակ, 0․1 գրամանոց դեղահաբեր, 16․6 գր․ ընդհանուր քաշով թմրամիջոց հիշեցնող, ափիոնանման, ինչպես նաև մետամֆետամինին նմանվող, 1 գր․ ընդհանուր քաշով սպիտակ զանգվածներ։ Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։ Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր