00:00:00

Ոստիկանները հայտնաբերել են արագաչափերը վնասած տղամարդուն

17:05, 16 դեկտեմբեր 2019 Իրավական

Դեկտեմբերի 14-ին, ժամը 18.17-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգահարել «Սեքյուրի Դրիմ» ՍՊԸ անվտանգության աշխատակիցը եւ հայտնել, որ դեկտեմբերի 13-ին, ժամը 17.36-ին, անհայտ անձը դիտավորությամբ կոտրել է Արշակունյանց պողոտայի 18 հասցեում տեղադրված արագաչափ սարքը: Նույնաբովանդակ ահազանգ է ստացվել նաեւ դեկտեմբերի 14-ին, ժամը 18.25-ին, որ կոտրել են Հալաբյան փողոցի 43 շենքի մոտ գտնվող, ինչպես նաեւ Լենինգրադյան փողոցի 16 շենքի մոտ գտնվող արագաչափերը: Ոստիկանության ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, գույքը դիտավորությամբ վնասելու կասկածանքով, դեկտեմբերի 14-ին, ժամը 22.30-ին, Դավիթաշեն 1-ին թաղամասից բերման են ենթարկել նույն թաղամասի 33-ամյա մի բնակչի, որը տվել է խոստովանական բացատրություն, որը հիշյալ 3 արագաչափերի ապակիներն ինքն է կոտրել: Զննությամբ նրա «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկից հայտնաբերվել է աստիճանավանդակ եւ երկաթե մահակ: Նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր