00:00:00

Ռ.Քոչարյանը չի մասնակցում պաշտպանների ներկայացրած բողոքի քննությանը. նա գտնվում է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում

16:43, 16 դեկտեմբեր 2019 Իրավական

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում՝ Լուսինե Աբգարյանի նախագահությամբ, մեկնարկեց Վերաքննիչ քրեական դատարանի նիստը։ Քննարկվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից նրան գրավի դիմաց ազատ չարձակելու վերաբերյալ: Նշենք, որ սույն գործով բողոքը պետք է քններ դատավոր Մխիթար Պապոյանը, որին, սակայն, դատախազ Գևորգ Բաղդասարյանը ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել։ Պապոյանն ինքնաբացարկ էր հայտնել՝ մի շարք դատավորների պես հրաժարվելով Ռոբերտ Քոչարյանի գործը քննելուց։ Դեկտեմբերի 10-ին Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով բողոքը մակագրվել էր Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանին։ Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցում դատական նիստին, քանի որ գտնվում է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր