00:00:00

«Լիդիան Արմենիա» ընկերությունը դատի է տվել Գեւորգ Սաֆարյանին

15:55, 16 դեկտեմբեր 2019 Իրավական

«Լիդիան Արմենիա» ընկերությունը դատի է տվել «Սասնա Ծռեր» կուսակցության քարտուղարության անդամ Գևորգ Սաֆարյանին: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» Դատական տեղեկատվական համակարգից: «Լիդիան Արմենիա» ընկերությունը պահանջում է Սաֆարյանին պարտավորեցնել զրպարտություն համարվող տվյալները հերքել, գործարար համբավն արատավորող արտահայտությունների համար փոխհատուցել և նախապես վճարված պետական տուրքի գումարը բռնագանձել: Հայցի պատճառ է հանդիսացել նոյեմբերի 13-ին Գևորգ Սաֆարյանի «Irakanum.am» լրատվամիջոցին տրված՝ «Իշխանությունները պետք է բացահայտեն կոռուպցիոն այն գործարքները, որոնցում ներգրավված է եղել «Լիդիան Արմենիան» վերնագրով հարցազրույցը: Սաֆարյանն այդ հարցազրույցի ժամանակ ասել է, որ «Լիդիանը» նախորդ իշխանությունների հետ ապօրինի գործարքների միջոցով ստացել է հանքի շահագործման թույլտվություններ և ամեն կերպ փորձելու է շահագործել հանքը: Գործը մակագրվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեխակ Գեւորգյանին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր