00:00:00

Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ. Վերաքննիչը մերժեց պաշտպանների բողոքը

11:02, 16 դեկտեմբեր 2019 Իրավական

Վերաքննիչ քրեական դատարանը դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ քիչ առաջ հրապարակվեց  որոշում համաձայն որի, դատարանը  մերժեց  ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի պաշտպանների բողոքը:  Նա գրավի դիմաց ազատ չի արձակվի: Նշենք, որ պաշտպանները բողոքարկել էին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի նոյեմբերի 5-ի որոշումը, որով մերժվել էր Գրիգորյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու միջնորդությունը: Միաժամանակ դատարանը մերժեց պաշտպանների միջնորդությունը՝ մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանին վարույթից հեռացնելու մասին: Ընթերցելով դատախազին բացարկ հայտնելու հիմքերն ու կարգը՝ նախագահող դատավորը նշեց. «Քննության առնելով բացարկի միջնորդությունը, լսելով դրա դեմ առարկությունը, ես՝ դատավոր Նարինե Հովակիմյանս, եկա այն եզրահանգման, որ միջնորդությունը պետք է մերժել՝ առանց անդրադառնալու դրա հիմնավորվածությանը, քանի որ սույն բողոքի շրջանակում դատարանը լիազորված է ստուգել միայն վիճարկվող դատական ակտի հիմնավորվածությունն ու օրինականությունը, հանդես չի գալիս իբրեւ քրեական վարույթ իրականացնող մարմին, հետեւաբար՝ իրավասու չէ լուծելու մեղադրողին հայտնված բացարկը»: Տվյալ  որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից եւ ենթակա չէ բողոքարկման:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր