00:00:00

Մեքենան բենզին էր լիցքավորել և գումարը չվճարելով հեռացել էր

21:50, 14 դեկտեմբեր 2019 Իրավական

Սեպտեմբերի 22-ին, Պռոշյան համայնքի Գևորգ Չաուշի փողոցի բենզալցակայաննեից մեկում, «Մերսեդես» ավտոմեքենայի վարորդը բենզին էր լիցքավորել և գումարը չվճարելով հեռացել էր: Այս մասին հայտնում է ՀՀ Ոստիկանությունը: Հոկտեմբերի 2-ին դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ։ Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ կողոպուտը կատարել է 28-ամյա մի տղամարդ, որը դեկտեմբերի 13-ին Երևան քաղաքի Խորենացու փողոցում հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Նաիրիի բաժին, ապա ներկայացվել է նախաքննական մարմին:
Կատարվում է նախաքննություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր