00:00:00

Վանաձորում ВАЗ-2107 եւ Opel մակնիշի ավտոմեքենաները բախվել են միմյանց. կա տուժած

16:04, 14 դեկտեմբեր 2019 Իրավական

Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցում բախվել են ВАЗ-2107 մակնիշի եւ Opel մակնիշի ավտոմեքենաները, կա տուժած։ Դեպքը տեղի է ունեցել երեկ՝ դեկտեմբերի 13-ին, 19:30-ի սահմաններում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետեւանքով ВАЗ-2107-ի վարորդը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից եւ դեպքի վայր ժամանած Վանաձորի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների կողմից տեղում առաջին բուժօգնություն է ստացել, եւ տեղափոխվել հիվանդանոց: Փաստի առթիվ ճանապարհային ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր