00:00:00

Թրամփը մեկ օրում Twitter-ում ռեկորդային թվով գրառումներ է կատարել

22:30, 13 դեկտեմբեր 2019 Աշխարհ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անձնական ռեկորդ է սահմանել իր Twitter-ի oգտահաշվում հրապարակված հաղորդագրությունների քանակով՝ այդ թիվը հասցնելով 123-ի: Այս մասին գրում է The Hill պարբերականը։
Պարբերականի հաշվարկներով՝ Սպիտակ տան ղեկավարը 123 թվիթերյան գրառում է կատարել կամ կիսվել է այլոց գրառումներով։ Նախորդ ռեկորդն ԱՄՆ նախագահը սահմանել էր մի քանի օր առաջ՝ մեկ օրում՝ 105 գրառում։ Նշվում է, որ Թրամփի թվիթերյան գրառումներից շատերը վերաբերում են ԱՄՆ Կոնգրեսի իրավաբանական կոմիտեում իր պաշտոնանկության վերաբերյալ լսումներին։ Գրառումներից մեկում Թրամփը ծաղրել է նաև 16-ամյա բնապահպան Գրետա Տունբերգին։ «Գրետան զայրույթը վերահսկելու խնդիր ունի և պետք է աշխատի այդ ուղղությամբ, հետո ընկերներից մեկի հետ գնա մի հին ու բարի ֆիլմ դիտելու։ Հանդարտվի՛ր, Գրետա, հանդարտվի՛ր»,- գրել է Թրամփը։ Թրամփը գրառումներ է կատարել նաև ԱՄՆ-ի և Չինաստանի միջև առևտրային գործարքի վերաբերյալ, ինչպես նաև շնորհավորել է Բորիս Ջոնսոնին՝ խորհրդարանական ընտրություններում տպավորիչ հաղթանակի կապակցությամբ։ «Շնորհավորանքներս Բորիս Ջոնսոնին՝ հզոր հաղթանակի կապակցությամբ: Մեծ Բրիտանիան և Միացյալ Նահանգներն այլևս ազատ կլինեն «Բրեքզիթ»-ից հետո՝ նոր, խոշոր առևտրային գործարք կնքելու հարցում: Այն կարող է շատ ավելի խոշոր և շահավետ լինել, քան Եվրամիության հետ որևէ այլ գործարք: Տոնի՛ր, Բորի՛ս»,-գրել է Թրամփը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր