00:00:00

«Բորուսիայի» ֆուտբոլիստը տանն ընկել է դեմքի վրա եւ բաց կթողնի մեկ ամիս

11:08, 10 դեկտեմբեր 2019 Սպորտ

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ակսել Վիտսելը չի կարողանա գերմանական թիմին օգնել մեկ ամիս։ 30-ամյա բելգիացի ֆուտբոլիստը տանն ընկել է դեմքի վրա եւ ստացել դեմքի վնասվածքներ, որոնց հետեւանքով վիրահատվել է, հաղորդում է Bild-ը։ Նա բաց կթողնի չեխական «Սլավիայի» դեմ հանդիպումը Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի վերջին տուրում, նաեւ «Մայնցի», «ՌԲ Լայպցիգի» եւ «Հոֆենհայմի» դեմ առաջիկա հանդիպումները։ Գերմանիայի ընթացիկ առաջնությունում Վիտսելը մասնակցել է 13 հանդիպման, խփել 3 գոլ, կատարել նույնքան գոլային փոխանցում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր