00:00:00

«Բարսելոնան» ցանկանում է հունվարին հրաժեշտ տալ թիմի 3 ֆուտբոլիստի

01:06, 07 դեկտեմբեր 2019 Սպորտ

Կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությունը ցանկանում է առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում կրճատել առաջին թիմի ֆուտբոլիստների թիվը, տեղեկացնում է AS-ը: Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում Իսպանիայի չեմպիոնը կփորձի վարձակալության հանձնել թիմի 21-ամյա իսպանացի կիսապաշտպան Կառլոս Ալենիային և 19-ամյա ֆրանսիացի պաշտպան Ժան-Կլար Տոդիբոյին: «Բարսելոնան» հունվարին տրանսֆերի կհանի նաև խորվաթ կիսապաշտպան Իվան Ռակիտիչին, որն ավելի վաղ հայտարարել էր «Սևիլիա» վերադառնալու ցանկության մասին: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնայի» մեկ այլ կիսապաշտպանի՝ Արտուրո Վիդալի ծառայություններով լրջորեն հետաքրքրված են Միլանի «Ինտերն» ու անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր