00:00:00

Կումայրիի ոստիկանները բացահայտեցին կնոջ դանակահարության դեպքը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

20:54, 06 դեկտեմբեր 2019 Իրավական

Դեկտեմբերի 5-ին «Գյումրի» բժշկական կենտրոնից ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգեցին, որ կտրած-ծակած վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել Գյումրիի բնակիչ, 30-ամյա մի կին։ Բուժհաստատություն մեկնած օպերատիվ խումբը թարմ հետքերով բացահայտեց հանցագործությունը՝ պարզելով, որ կինը դանակահարվել է իրենց բնակարանում։
Կենցաղային հարցերի շուրջ վեճ էր տեղի ունեցել նրա և մի երիտասարդի միջև, որը հանգուցալուծվել էր կնոջ դանակահարությամբ։ Կումայրիի ոստիկանները Գյումրիի բնակիչ 29-ամյա երիտասարդի հետ բացատրական աշխատանք տարան, ինչի արդյունքում նա ներկայացավ բաժին։ Դանակը հայտնաբերելու միջոցառումները շարունակվում են, դեպքի հանգամանքներն էլ քննությամբ պարզվում։ https://www.youtube.com/watch?v=IXjOlGNh9oc&feature=emb_logo

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր