00:00:00

Ռ. Քոչարյանի գործով դատական նիստը հետաձգվեց

14:12, 06 դեկտեմբեր 2019 Իրավական

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ գրավ կիրառելու գործով Վերաքննիչ քրեական դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ քննարկելու մեղադրող կողմի ներկայացրած դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը։ Հիշեցնենք, որ մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը դատավոր Մխիթար Պապոյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն է ներկայացրել։ Ներկայացված միջնորդությանը դեմ արտահայտվեց պաշտպանական կողմը, իսկ տուժող կողմը միացավ ներկայացված միջնորդությանը։ Ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանը, միանալով իր պաշտպանների դիրքորոշմանը՝ նշեց, որ որ այս գործիքը միակողմանի օգտագործվող գործիք է և այս ճանապարհով կարելի է չեզոքացնել բարձր վարկանիշ ունեցող դատավորներին՝ շարքից հանելով։ Դատական նիստը հետաձգվեց, որոշումը կհրապարակվի դեկտեմբերի 9-ին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր