00:00:00

«Հրապարակ». Որքան էր ԿԳՄՍ փոխնախարարի բաժինը. մանրամասներ՝ կոռուպցիոն գործարքից

13:25, 05 դեկտեմբեր 2019 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ԿԳՄՍ փոխնախարար Գեւորգ Լոռեցյանը ձերբակալվեց կաշառք վերցնելու պահին, որը ստանում էր տենդերին միջամտելու եւ կաշառատուի հաղթանակն ապահովելու համար։ Նա 2018-ի հոկտեմբերին նշանակվել է սպորտի գծով փոխնախարար, մինչ այդ պետգույքի կառավարման կոմիտեի նախագահի տեղակալն էր, իսկ 2015-2018 թթ․ եղել է VivaroNews-ի միջազգային բաժնի խմբագիրը։ «Սրսուռ» ՔՊ-ական է՝ «դուխով» գլխարկը գլխին մասնակցում էր 18-ի ակցիաներին։ Նա առաջինը չէ հեղափոխական իշխանություններից, որ բռնվել է կոռուպցիոն գործարքի գնալիս․ առողջապահության փոխնախարարի դեպքը դեռ թարմ է մեր հիշողության մեջ։ Մեր տեղեկություններով, խոսքը 60 միլիոն դրամի տենդերի մասին է, որը պետք է շահեր մատակարարը։ Գործարքի միջնորդը եղել է Լոռեցյանի վարորդը, որը, ըստ լուրերի, նրա «ծխելու» ընկերն է եւ որն էլ փոխանցել է գումարը։ Փոխնախարարի բաժինը պետք է լիներ 1 միլիոն դրամ։ Նա բռնվել է առաջին տրանշը՝ 300 հազար դրամը ստանալու պահին։ ԱԱԾ-ում երեկ ասում էին․ «Պատժեցինք՝ մեր նախկին տնօրենի՝ Վանեցյանի դեմ ավելորդ շատ էր խոսում»։ Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր