00:00:00

«Ժողովուրդ». «Իր գործողությունների հետ ես կապ չունեմ». Բարսեղ Բեգլարյանը՝ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի մասին

13:10, 05 դեկտեմբեր 2019 Մամուլ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանին առաջադրած ՀՔԾ մեղադրանքից պարզ է դառնում, որ քրգործն առնչվում է նաեւ Ս. Սարգսյանի մտերիմ Բարսեղ Բեգլարյանին ու նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանին: Ըստ շրջանառվող լուրերի` նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանի առջեւ պայման են դրել` կա՛մ ցուցմունք տալ Ս. Սարգսյանի դեմ, կա՛մ էլ իրեն կկալանավորեն, Կարապետյանն էլ ցուցմունք է տվել: Ըստ ՀՔԾ-ի` գյուղտնտեսություններին տրամադրվող դիզվառելիքի բաշխման ապօրինի սխեմա է գործել. ցածր գին առաջարկող ընկերությանը մերժել են` գոհացնելով բարձր գին առաջարկող Բարսեղ Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ» ընկերությանը: Բ. Բեգլարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ բացառիկ զրույցում ասել է. «Ես չգիտեմ` ինչի մասին է խոսքը, բայց իմ խորին համոզմամբ` Սերժ Սարգսյանը չի կարող մեղավոր լինել նման հարցերում: Առաջին անգամ եմ նման բան լսում: Այո, Ֆլեշ ընկերությունն ինձ է պատկանում, բայց Սերժ Սարգսյանի` կապ ունենալու մասին չգիտեմ: Մենք Սերժ Սարգսյանի հետ շատ մտերիմ ենք եւ դա երբեք չենք թաքցրել, իսկ իր գործողությունների հետ ես կապ չունեմ, տեղյակ չեմ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր