00:00:00

Սուրճի գները նոյեմբերին հասել են վերջին 12 ամիսների ընթացքում առավելագույնին

04:01, 05 դեկտեմբեր 2019 Տնտեսություն

Սուրճի գները նոյեմբերին հասել են վերջին 12 ամիսների ընթացքում առավելագույնին, տեղեկացվում է Սուրճի միջազգային կազմակերպության (International Coffee Organization, ICO) զեկույցում, հայտնում է «Ինտերֆաքսը»։ Այն կանխատեսում է, որ 2019-2020 գյուղատնտեսական տարում, որը սկսվել է հոկտեմբերին, սուրճի դեֆիցիտը կկազմի 502 000պարկ (1 պարկը՝ 60 կգ)։ Հատիկների արտադրությունը, ինչպես սպասվում է, կնվազի 0,9 տոկոսով եւ կկազմի 167,399 մլն պարկ, այն դեպքում, երբ սպառումը կաճի 1,5 տոկոսով եւ կհասնի 167, 901 մլն պարկի։ Անցյալ գյողատնտեսական տարում աշխարհում գրանցվել է սուրճի 3,657 մլն պարկ ավելցուկ՝ երեք նախորդ տարիներին արտադրության անկումից հետո։ Նոյեմբերի ընթացքում սուրճի արժեքի ICO-ի գումարային ցուցանիշը կայուն մնացել է մեկ ֆունտի դիմաց 1 դոլարից քիչ ավել։ Օրական միջին գինը անցյալ ամսվա ընթացքում աճել է 10,1 տոկոսով՝ հասնելով մինչեւ 1,07 դոլարի՝ 1 ֆունտի համար։ Սուրճի գլոբալ արտահանումը 2019թ․ հոկտեմբերին ընկել է 13,4 տոկոսով՝ համեմատած անցյալ տարվա նույն ամսվա հետ, եւ կազմել է 8,91 մլն պարկ, որը նվազագույն ցուցանիշն է 2017թ․ սեպտեմբերից։ Դրան նպաստել են մի շարք գործոններ, ներառյալ եղանակային վատ պայմանները եւ համաշխարհային շուկաներում երկար ժամանակ պահպանվող ցածր գները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր