00:00:00

Grand Chess Tour. Արոնյանը 2 պարտություն կրեց

03:40, 05 դեկտեմբեր 2019 Սպորտ

Լոնդոնում ընթացող Grand Chess Tour-ի եզրափակիչ փուլի կիսաեզրափակիչի արագ խաղի 2 պարտիաներում Լևոն Արոնյանն ուժերը չափեց չինացի Դին Լիրենի հետ: Հայկական շախմատի առաջատարը 2 պարտիաներում էլ պարտություն կրեց և այժմ 20 հնարավորից ունի 6 միավոր և մրցաշարային աղյուսակի վերջին տեղում է: Արագ խաղի մյուս 2 պարտիաներում աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենն ու ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը ոչ ոքի խաղացին: Արոնյանն ու Դին Լիրենը դեկտեմբերի 5-ին կանցկացնեն կայծակնային խաղի 4 պարտիա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր