00:00:00

Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

23:01, 04 դեկտեմբեր 2019 Իրավական

Ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի քրեական հետածույզները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, դեկտեմբերի 3-ին ապօրինի թմրամիջոց պատրաստելու, պահելու և օգտագործելու կասկածանքով բաժին բերման են ենթարկել Գյումրու բնակիչ, 25-ամյա մի երիտասարդի։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող մանրացված չորացված զանգված՝ թղթով փաթեթավորված։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, բերման ենթարկվածի հայտնածով՝ զանգվածը թմրամիջոց է։ Նշանակվել է տոքսիկոքիմիական փորձաքննություն։ Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր։ Հանգամանքները պարզվում են։ https://www.youtube.com/watch?v=NogQaTzDCDw&feature=emb_logo

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր