«Կարծում եմ՝ բոլոր խաղացողներն էլ ունեցել են սկզբունքային մրցակիցներ։ Լենդլը, Բեկերը, Սամպրասը, Էդբերգը, Լեյվերը․․․Եթե չլինեի ես, Նադալը մեկ այլ մրցակից կունենար։ Մենք ուրախ ենք նման մրցակցության համար։ Ես և Նադալը կարող ենք պարծենալ մեր կարիերայով։ Սա ինչ որ յուրահատուկ բան է»,-Ֆեդերերի խոսքերն է մեջբերում Tennis World USA-ը։
2019 թվականին Ֆեդերերը հաղթել է Դուբայի, Մայամիի, Հալեի և Բազելի մրցաշարերում։ Նադալը հաղթել է Ռոլան Գարոսը, US Open-ը, ինչպես նաև Մոնրեալի և Հռոմի մրցաշարերը։
Ֆեդերերը Մեծ սաղավարտի մրցաշարերի 20-ակի չեմպիոն է։ Նադալը հաղթել է 19 անգամ։