00:00:00

Զինկոմիսարիատի աշխատակցին հարվածած զորակոչիկը հայտնաբերվել է

22:14, 04 դեկտեմբեր 2019 Իրավական

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության և ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների համատեղ միջոցառումների շնորհիվ ճշտվել է զինկոմիսարիատի աշխատակցին հարվածած զորակոչիկի ինքնությունը։ Իրավապահների բացատրական աշխատանքի շնորհիվ նա ինքնակամ ներկայացել է ոստիկանության Մաշտոցի բաժին և խոստովանել կատարածը։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում թիվ 1 զինվորական կոմիսարիատի աշխատակիցներից մեկը հաղորդում է տվել, որ նույն օրը զորակոչիկներից մեկը զինկոմիսարիատում հարվածել է իրեն։ Նշանակվել են փորձաքննություններ։ Նախապատրաստվում են նյութեր։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր