00:00:00

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ղազախստանի ազգային տոնի առթիվ կազմակերպված ընդունելությանը

21:47, 04 դեկտեմբեր 2019

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ղազախստանի Հանրապետության ազգային տոնի՝ Ղազախստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ կազմակերպված հանդիսավոր ընդունելությանը: Ինչպես տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, փոխվարչապետը հանդես է եկել շնորհավորական խոսքով, որում, մասնավորապես, ասել է. «Հարգելի՛ պարոն դեսպան, Ղազախստանի դեսպանության հարգելի՛ աշխատակիցներ, Հարգելի՛ գործընկերներ, Սրտանց շնորհավորում եմ ձեզ Ազգային տոնի՝ Ղազախստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ: Ինձ համար այսօր պատիվ է գտնվել այստեղ և Ձեզ հետ միասին նշել այս կարևոր տոնը: Հայաստանի համար Ղազախստանը կարևոր գործընկեր է, ում հետ մենք ունենք պատմական ամուր հարաբերություններ: Այսօր երկու երկրների միջև առկա է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, որը շարունակաբար ամրապնդվում է և զարգանում է տարբեր ուղղություններով: Դրա վկայությունն են երկկողմ և բազմակողմ ձևաչափերով բարձր մակարդակի հանդիպումները, ԵՏՄ հարթակներում համագործակցությունը, երկու երկրների տարբեր գերատեսչությունների միջև ակտիվ շփումները: Հայաստան-Ղազախստան բազմաոլորտ օրակարգում կարևորում ենք առևտրատնտեսական կապերի խորացումը, մշակութային, հումանիտար և այլ ոլորտներում նորանոր ծրագրերի նախաձեռնումը: Պատրաստակամ ենք պետական մակարդակով ստեղծել անհրաժեշտ պայմաններ ներուժի բացահայտման և բազմաոլորտ համագործակցության ընդլայնման և զարգացման համար: Լիահույս եմ, որ Հայաստան-Ղազախստան համագործակցությունը, որը հիմնված է մեր ժողովուրդների միջև փոխադարձ վստահության, հարգանքի և բարեկամության վրա, կշարունակի զարգանալ և կատարելագործվել: Թույլ տվեք ևս մեկ անգամ հղել իմ անկեղծ և ջերմ շնորհավորանքներն այս կարևոր տոնի առթիվ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր