00:00:00

Սերժ Սարգսյանն առաջադրված մեղադրանքի մասով իրեն մեղավոր չի ճանաչել

20:31, 04 դեկտեմբեր 2019

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակից 168.am-ի հարցմանն ի պատասխան՝ ասել են, որ «ՀՀ 3-րդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ ՀՔԾ կողմից առաջադրված շինծու և անհեթեթ մեղադրանքի մասով իրեն մեղավոր չի ճանաչել՝ համարելով այն քաղաքական հետապնդում»: Հիշեցնենք, որ գործի վերաբերյալ քաղաքական գնահատականներն արդեն հնչեցվել են ՀՀ ԿԳՄ հայտարարության մեջ, որում ասվում էր. «Հաշվի առնելով ներկայացված մեղադրանքի շինծու և անհեթեթ լինելու հանգամանքը՝ հայտարարում ենք. 1. Սերժ Սարգսյանին առաջադրած մեղադրանքը համարում ենք բացառապես քաղաքական հետապնդման աղաղակող դրսևորում: 2. Այս գործընթացի նպատակն է լռեցնել քաղաքական ընդդիմախոսներին՝ Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգների ֆոնին, այդ թվում՝ բանակցային գործընթացի շուրջ վերջին զարգացումների համատեքստում: 3. Նման բիրտ քայլերով իշխանությունները նպատակ ունեն նաև շեղել հայ ժողովրդի ուշադրությունը երկրում օրեցօր սրացող բազմաթիվ այլ խնդիրներից: 4. Հռչակված «հակակոռուպցիոն պայքարի» ներքո ազգային հարցերի շուրջ այս պարզունակ հնարքները դատապարտված են, քանզի հանդիպելու են թե՛ Հանրապետականի, թե՛ այլ քաղաքական ուժերի, և թե հանրության անկոտրում դիմադրությանը:
5. Տվյալ գործընթացի ողջ պատասխանատվությունն ընկնում է Հայաստանում իշխանությունը զավթած պոպուլիստական և ավտորիտար ռեժիմի վրա: 6. Հանրապետականն այս հարցի և դրա շուրջ զարգացումների մասին բարձրաձայնելու է նաև միջազգային համապատասխան հարթակներում և ձևաչափերով»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր