00:00:00

Եղանակը Հայաստանում. սպասվում է ձյուն

18:53, 04 դեկտեմբեր 2019

Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի լեռներում, ինչպես նաեւ Արցախում դեկտեմբերի 5-ին սպասվում է ձյուն, ճանապարհներին՝ մերկասառույց, առանձին տեղերում՝ բուք եւ վատ տեսանելիություն ճանապարհներին։ Հայաստանի տարածքում դեկտեմբերի 4-ի երեկոյան եւ դեկտեմբերի 5-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, իսկ լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Դեկտեմբերի 3-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարեւմտյան, վայրկյանում 3-8 մետր արագությամբ։ Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով։ Ինչպես տեղեկացրել են«Հայպետհիդրոմետից», Երեւանում վաղը երեկոյան սպասվում են տեղումներ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի +2+4, վաղը ցերեկը՝ +5+7։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ 0 -5, ցերեկը՝ 0+4, Կոտայքի լեռներում գիշերը՝ 0 -5, ցերեկը՝ 0+4, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ 0 +2, ցերեկը՝ +5+7, Սեւանա լճի ավազանում գիշերը՝ 0-5, ցերեկը՝ 0+4, Լոռիում գիշերը՝ 0 -3, ցերեկը՝ -2+2, Տավուշում գիշերը՝ -1+2, ցերեկը՝ 0+4, Արագածոտնի լեռներում գիշերը՝ 0-5, ցերեկը՝ 0+4, Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +1+3, ցերեկը՝ +6+8, Արարատում գիշերը՝ +1+3, ցերեկը՝ +6+8, Արմավիրում գիշերը՝  +1+3, ցերեկը՝ +6+8, Վայոց ձորի լեռներում գիշերը՝ 0-5, ցերեկը՝ 0+4, Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +1+3, ցերեկը՝ +6+8, Սյունիքի հովիտներում գիշերը՝ +2+4, ցերեկը՝ +0+4, Սյունիքի նախալեռներում գիշերը՝ 0-3, ցերեկը՝ 0-4, Արցախում գիշերը՝ 3+6, ցերեկը՝ +2+6 (հովիտներում գիշերը՝ 0-3,  ցերեկը՝ -3+1)։
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր