00:00:00

Մեկ օրում բացահայտվել է 69 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված

18:25, 04 դեկտեմբեր 2019 Իրավական

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 3-ից 4-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 69 դեպք, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 26, անձնական ունեցվածքի գողության՝ 7, մարմնական վնասվածք հասցնելու եւ խարդախության՝ 5-ական, յուրացման կամ վատնման՝ 3, շորթման, հարկերից խուսափելու ու թմրամիջոցի մաքսանենգության՝ 2-ական, գույքի դիտավորությամբ ոչնչացման, թմրամիջոցի հայտնաբերման, կաշառակերության, խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքի կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքի, որդեգրման գաղտնիքը հրապարակելու կամ որդեգրման համաձայնություն տալուն հակելու կամ հարկադրելու, առեւտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, փաստաթղթի կեղծիքի, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, պոռնկագրական նյութեր տարածելու, ինքնիրավչության, ծեծի եւ սպանության սպառնալիքի՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 2 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը: Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 5 եւ խարդախության՝ 1-ական դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 27 պատահար, ինչի հետեւանքով 30 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր