00:00:00

Օդեսայում 12 մարդ Է տուժել քոլեջում բռնկած հրդեհից

15:30, 04 դեկտեմբեր 2019 Պատահարներ

Օդեսայում 12 մարդ Է տուժել քոլեջում բռնկած հրդեհից, այդ թվում՝ չորս հրշեջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 4-ին հայտնել Է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության մամուլի ծառայությունը: Դեկտեմբերի 4-ին հրդեհ Է սկսվել Օդեսայի Էկոնոմիկայի, իրավունքի, հյուրանոցային-ռեստորանային բիզնեսի քոլեջում: Ավելի վաղ հաղորդվել Էր ինը հոսպիտալացվածների մասին: «Մարդկանց տարհանման աշխատանքներն ավարտված են, հրդեհի հետեւանքով տուժել Է 12 մարդ, որոնցից չորսը հրշեջներ են»,-ասված Է հաղորդագրության մեջ: Ինչպես նշվում Է, հրդեհաշրջումը շարունակվում Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր