00:00:00

Արա Վարդանյանը 10 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել․ Լուսինե Սահակյան

14:57, 04 դեկտեմբեր 2019 Իրավական

«Հայաստան համահայկական հիմնարդամի» նախկին գործադիր տնօրեն Արա Վարդանյանը գրավի դիմաց ազատ է արձակվել կալանքից: Այս մասին լուրը Tert.am-ի հետ զրույցում ասաց Արա Վարդանյանի պաշտպաններից Լուսինե Սահակյանը: «Դատարանը 10 մլն դրամ գրավի դիմաց Արա Վարդանյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ որոշում է կայացրել: Գրավը դատարանի դեպոզիտային հաշվին փոխանելուց հետո Արա Վարդանյան ազատության մեջ կլինի»,-ասաց Սահակյանը: Հիշեցնենք, որ Արա Վարդանյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի 179-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարաք կատարելու մեջ: Նա կալանավորվել էր, ապա ազատ արձակվել, սակայն հոկտեմբերի 9-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Արա Վարդանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավը վերացվեց ու նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվեց կալանավորումը։ Tert.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր