00:00:00

Մահացած զինվորի մայրը պնդում է, որ իր որդուն սպանել են, ու կատարվածը որակում են ինքնասպանություն

14:19, 04 դեկտեմբեր 2019

Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում դեկտեմբերի 2-ին, Պաշտպանության բանակի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում դեռևս չպարզված հանգամանքներում մահացու հրազենային վիրավորում ստացած, ազգությամբ եզդի Արթուր Իշխանի Աջամյանի հարազատները։ Արթուր Աջամյանի մայրը՝ Ֆերոյան Գոհարը նշում է, որ ցանկանում է իմանալ պատճառը, թե ինչու է սպանվել իր որդին․ «Ես իմ զինվորին եմ ուզում, 20 տարի որբ պահեցի, ես սրտից հիվանդ եմ, բալես իմ խնամքի տակ էր, բերեք իմ բալին։ Ով ա սպանել, բերեք։ Ինչի համար են սպանել, եթե իմ երեխեն խելոք է եղել։ Իմ երեխեն ոչ ծխող էր, ոչ խմող։ Ինչի են սպանել»։ Նա ասաց, որ դեկտեմբերի 1-ին է խոսել որդու հետ․ ասել է, որ դիրքերում եմ, ամեն ինչ լավ է, ոչ մի կռիվ չկա: Մայրը նշեց, որ ՊՆ-ից իրենց ոչ ոք չի այցելել, չեն հայտնել, թե ինչու է իր որդին սպանվել։ Հարազատները պնդում են, որ կատարվածը դիտավորյալ սպանություն է, և իրենց որդին ինքնասպանություն չի գործել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր