00:00:00

Իվետա Տոնոյանի պատասխանը Հայկ Մարությանի հայտարարություններին

13:13, 04 դեկտեմբեր 2019

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ անդրադառնալով քաղաքապետ Հայկ Մարությանի հայտարարություններին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ հասցեական կամ բովանդակային որևէ հարց քննարկելու փոխարեն Երևանի քաղաքապետը նախապատվությունը տալիս է տարատեսակ թեմաների արծարծմանը։ «Ես շատ ուրախ կլինեի, որ դուք քաղաքապետին անձամբ հարց ուղղելու հնարավորություն ունենայիք, այլ ոչ թե այդ գործառույթը թողներ իր մամուլի խոսնակի վրա: Բոլոր հայտարարությունների հերքման պատասխանատվությունը ստանձնում է նրա մամուլի խոսնակը»,- ասաց Իվետա Տոնոյանը։ «Ինչ վերաբերում է քաղաքապետի հարցազրույցում հնչեցված մտքերին և դրանց իմաստազուրկ լինելուն, որևէ խնդրի բարձրաձայնման դեպքում պարոն Ծառուկյանն ունի դրա բոլոր հիմնավորումները, անհրաժեշտ փաստարկները»,- նշեց Տոնոյանը և հավելեց, որ Ծառուկյանը որևէ կերպ չի անդրադարձել «Մուլտի գրուպ» կոնցեռնի կողմից իրականացվող շինարարությանը։ Իվետա Տոնոյանի պնդմամբ Հայկ Մարությանը պարզապես կարևոր թեմաներից շեղելու քաղաքականություն է որդեգրել։ Ինչ վերաբերում է Աբովյան փողոցում տեղի ունեցող շինարարությանը, Գագիկ Ծառուկյանն արդել ասել է, որ քաղաքապետ Հայկ Մարությանն անձամբ ստորագրել է այդ շինության նախագծման թույլտվությունը, այդ փաստաթուղթը, ըստ նրա, 99 տոկոսանոց շինթույլտվության համար է։ Հարցին, թե արդյոք ճիշտ է քաղաքապետի այն պնդումը, որ Աբովյան փողոցում կառուցվող հյուրանոցի առաջին երկու հարկերը բարձրացվել են, պատգամավորը խնդրեց՝մանրամասների համար դիմել ճարտարապետներին։ «Նախագծման թույլտվություն տրվել է 11 հարկանի հյուրանոց կառուցելու համար։ Ես բացառում եմ, որ կարող է որևէ ապօրինի գործընթաց տեղի ունեցած լինել», -ասաց Իվետա Տոնոյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր