00:00:00

«Ամոթ է, սենց նայելով ես էլ եմ հիասթափվում, չեմ ուզում շարունակեմ». Ծառուկյանը հունից դուրս եկավ

12:25, 04 դեկտեմբեր 2019

Ապօրինի շինարարությունն այն է, երբ որեւէ փաստաթուղթ չկա, ու դու շինարարություն ես անում. հյուրանոցն ապօրինի չի կառուցվել, նախագիծը կա, մնացել է, որ կոնստրուկտորը հարկերի բաժանումն անի: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի հայտարարությանը, որ Աբովյան փողոցում Գագիկ Ծառուկյանի ընկերությունը հյուրանոցը 3 հարկ կառուցելու թույլտվություն չի ունեցել, կարող էր կառուցել մեկհարկանի շինություն: «Ես թուղթը ցույց տվեցի, որ ինքը ԱՊԶ-ն ստորագրել է 11 հարկի համար, հետին մասը՝ շարունակելի»,-ասաց նա ու նորից բարկությունը թափեց լրագրողների վրա՝ ասելով, թե պատվեր են կատարում: «Մտածեք մ,արդկանց մատից փուշ հանելու մասին, ոչ թե ասել՝ կոստյում հագած չի եղել, գալստուկը կապած չի եղել, դրա համար չեմ ընդունել: Հետո էլ թե՝ թագաժառանգը չէր, թագավորի մյուս տղան էր: Ամոթ է, այսպես երկիր չի կառուցվի, ես բոլորի փոխարեն ամաչում եմ: Սենց նայելով ես էլ եմ հիասթափվում, չեմ ուզում շարունակեմ»,-ասաց Ծառուկյանը: Հետո հիշեց, որ ինքը ընդամենը սեփականատեր է, բիզնեսով չի զբաղվում. «Գանցեք կառավարչին հարցրեք, ես բաժնետեր եմ, եւ դա ինձ չի էլ հետաքրքրում»: Լրագրողների դիտարկմանը, որ իրենց ցույց տված թուղթը,  քաղաքապետարանի ոչ թե շինթույլտվության վերաբերյալ է, այլ նախագծման, ով է ի ըստվերջո տվել շինթույլտվությունը, ԲՀԿ առաջնորդը հստակ պատասխան չտվեց, միայն նշելով, որ նախորդ տարվանից շինարարությունը դադարեցրել են:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր