ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Կառավարության կողմից ներկայացված «Հաշվապահական հաշվառման մասին» և կից նախագծերի փաթեթը: Ազգային ժողովի դեկտեմբերի 4-ի նիստում ընդունվեց 109 կողմ ձայնով:
Օրենքի նախագծով սահմանվում են հաշվապահական հաշվառում կազմակերպելու և վարելու, ընդհանուր նշանակության ֆինանսական հաշվետվություններ պատրաստելու և ներկայացնելու միասնական հիմունքները, ինչպես նաև փորձ է արվում կարգավորել հաշվապահական հաշվառմանը վերաբերող այլ հարաբերություններ։
«Հաշվապահական հաշվառման մասին» և կից նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվել էր Ազգային ժողովի հոկտեմբերի 3-ի նիստում: