00:00:00

«Ժողովուրդ». Բյուջե – 2020. խմբակցությունների գրեթե բոլոր առաջարկները մերժվել են, այդ թվում «Իմ քայլի»

10:45, 04 դեկտեմբեր 2019 Մամուլ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Օրենսդիրը վաղը` խմբակցությունների առաջարկները քննարկելու «թայմ աութի» կարճ շրջանից հետո, կշարունակի Բյուջե – 2020-ի քննարկումը: «Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ խմբակցությունների գրեթե բոլոր առաջարկները մերժվել են: Դրական եզրակացություն են ստացել միայն «Իմ քայլ»-ի հատուկենտ առաջարկները: 3 խմբակցություններից 225 առաջարկ է եղել՝ 28-ը` «Իմ քայլ»-ից, 46-ը` ԲՀԿ-ից, 115-ը` «Լուսավոր Հայաստան»-ից: Մերժվել է, օրինակ, ԲՀԿ առաջարկը՝ նվազագույն 25 հազար 500 դրամ ծերության կենսաթոշակը դարձնել 36 հազ. դրամ: «Լուսավոր Հայաստան»-ի առաջարկների գերակշիռ մասը մարզային մշակութային կենտրոնների ու այլ նորոգումների մասին է: «Իմ քայլ»-ից Նարեկ Զեյնալյանի 5 առաջարկներից միայն 2-ն են ընդունվել: Բայց, օրինակ, նրա եւ Արփի Դավոյանի համատեղ 2 առաջարկները, որոնցով շտապ օգնության բժշկական անձնակազմի աշխատավարձերի ավելացում է նախատեսվում, դրական արձագանք են ստացել: 3-ական առաջարկություն են ներկայացրել նաեւ Վարազդատ Կարապետյանն ու Վիկտոր Ենգիբարյանը, որոնք եւս մերժվել են: Հիշեցնենք, որ ընդդիմադիրները չեն պաշտպանում նախագիծը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր