00:00:00

«Բա բոլորը հավասար չե՞ն օրենքի առջև». Ռուբեն Մելիքյան

23:52, 03 դեկտեմբեր 2019

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մեկ տարի առաջ՝ 2018-ի դեկտեմբերին ու 2019-ի հունվարին, մի խումբ երիտասարդներ պարբերաբար կաթվածահար էին անում Երևան-Էջմիածին մայրուղին։ Հիշո՞ւմ եք։ Պահանջում էին վերստին կալանավորել գեներալ Մանվել Գրիգորյանին։ Հիշեցի՞ք։ Մայրուղին փակող ցուցարարների նկատմամբ ֆիզիկական ուժ կիրառվե՞ց։ Չկիրառվեց։ Ոստիկանության պես-պես վաշտեր բերվեցի՞ն։ Չբերվեցին։ Ցուցարարներին 3 ժամով ձերբակալեցի՞ն։ Չձերբակալեցին։ Վարչական տուգանքի ենթարկվեցի՞ն։ Չենթարկվեցին։ Ավելին, պատգամավորներ էին գնում բանակցելու, խոստանալու, որ նրանց բարձրացրած հարցը լուծում է ստանալու, և այլն, և այլն։ Բա բոլորը հավասար չե՞ն օրենքի առջև»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր