00:00:00

Իշխող ուժի տեսակետը հետևյալն է՝ կոռուպցիայի նույնիսկ առերևույթ կասկածի տեղ էլ չկա, ստուգելու բան չկա, լուսաբանելն էլ անիմաստ է. Դավիթ Խաժակյան

23:43, 03 դեկտեմբեր 2019

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում մասնավորապես նշում է, որ Հայկ Մարությանի՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ընթացքում հնչած հարցերի նուրբ ու ուղղորդող ձևակերպումներից պարզ էր, որ քաղաքապետի փաստարկումներն ինչքան մակերեսային են: Գրառումն ամբողջությամբ՝ ստորև. «Շատ կզարմանամ, եթե Հայկ Մարությանի և Պետրոս Ղազարյանի հարցազրույցից հետո Հանրայինը եթեր տա նաև այն ընդդիմադիր ներկայացուցչին, ում բարձրացրած հարցերի կեսի-կեսի-կեսին անգամ չանդրադարձան զրուցակիցները իրենց գծած հարցազրույցում: Բայց դե ո՞նց կլինի հավասար եթեր ապահովեն, կամ այս ընթացքում նորմալ լուսաբանեին խնդիրը: Դե բանավեճի մասին էլ չեմ ասում... հնչող հարցերի նուրբ և ուղղորդող ձևակերպումներից պարզ էր, թե Մարությանի փաստարկումներն ինչքան մակերեսային են: Իշխող ուժի ու Հանրայինի տեսակետը հետևյալն է` կոռուպցիայի նույնիսկ առերևույթ կասկածի տեղ էլ չկա, ստուգելու բան չկա, լուսաբանելն էլ անիմաստ է...»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր