00:00:00

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

22:51, 03 դեկտեմբեր 2019

Վաչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Անդրբայկալյան երկրամասում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ։ «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, Խոր ցավով տեղեկացա Անդրբայկալյան երկրամասում տեղի ունեցած ողբերգական դեպքի հետևանքով զոհերի և վիրավորների մասին: Հայ ժողովրդի և անձամբ իմ անունից անկեղծ ցավակցություն եմ հայտնում Ձեզ, զոհվածների ընտանիքների անդամներին և մերձավորներին, իսկ բոլոր տուժածներին մաղթում եմ արագ ապաքինում»։ Այդ մասին հաղորդում է ՀՀ վարչապետի պաշտոնական կայքէջը: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին Սրետենսկ – Չիտա մարդատար ավտոբուսը 9 – 12 մետր բարձրության կամրջից ընկել Է Կուենգա գետը, որի հետեւանքով զոհվել է 19 մարդ, նույնքան էլ վիրավորվել է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր