00:00:00

ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Տիգրան Եսայանը ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության պատվիրակությանը

22:36, 03 դեկտեմբեր 2019

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 3-ին ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Տիգրան Եսայանը ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի պատվիրակությանը՝ տնօրեն Մայքլ Շուլմանի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Ղուկասյանը: Ողջունելով հյուրերին՝ Տիգրան Եսայանը ընդգծեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության հետ իրականացվող համագործակցության կարևորությունն ու արդյունավետությունը, նաև ներկայացրեց փոխգործակցության արդյունքում իրականացված որոշ աշխատանքներ: Հյուրերը շնորհակալություն հայտնեցին ջերմ ընդունելության համար` իրենց հետաքրքրող հարցերն ուղղելով ոստիկանության գործունեության վերաբերյալ: Կողմերը քննարկեցին այն հիմնական ուղղությունները, որոնցով դեսպանության անմիջական աջակցությամբ ոստիկանությունում կիրականացվեն մի շարք միջոցառումներ: Մասնավորապես, ամերիկյան կողմն իր պատրաստակամությունը հայտնեց աջակցելու ՀՀ ոստիկանությունում ընթացող բարեփոխումներին: Հանդիպումն անցավ կառուցողական մթնոլորտում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր