00:00:00

ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության կենտրոնական բաժին

20:03, 03 դեկտեմբեր 2019

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության կենտրոնական բաժին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն վարչական շենքի մոտ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ, տեղեկացնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժինը: Ոստիկանության բաժնում տեղի են ունեցել առանձնազրույցներ բերման ենթարկված անձանց հետ, ուսումնասիրվել են նրանց իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաև ազատությունից զրկման հիմքերը: Պարզաբանվել են նաև Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունները և դիմելու կարգը: Նշենք, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով ՀՅԴ երիտասարդներն այսօր բողոքի ակցիային էին իրականացնում՝ փակելով նախարարության մուտքը։ Ոստիկանությունը ֆիզիկական ուժ կիրառեց՝ ցուցարարներին ցրելու համար, ինչից հետո շուրջ 24 ցուցարար տարվել է ոստիկանական բաժանմունք։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր