00:00:00

Ցուցարարները փակել են ԿԳՄՍ նախարարությանը հարակից Վազգեն Սարգսյան փողոցը

17:31, 03 դեկտեմբեր 2019

ԿԳՄՍ նախարարության շենքի դիմաց բողոքի ցույց իրականացնող, և նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող երիտասարդները փակել են Վազգեն Սարգսյան փողոցը: Ցուցարարները նշում են, որ իրենց ընկերներից մի քանիսին ոստիկանները բերման են ենթարկել: Քիչ առաջ ոստիկանները ուժող հեռացրեցին ցուցարարներին նախարարության շենքի դիմացից: Հիշեցնենք, որ ՀՅԴ երիտասարդները առաջարկել էին ԿԳՄՍ նախարարին հանդիպել, սակայն մերժումից հետո փորձել էին մուտք գործել նախարարության շենք, ապա նստել նախարարության մուտքի մոտ։ Ոստիկանները սակայն պահանջեցին բացել նախարարության մուտքը, ապա բռնի ուժեվ հեռացրեցին երիատասարդներին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր