00:00:00

Պույոլ. Վստահ եմ, որ սա Մեսիի վերջին «Ոսկե գնդակը» չէ

21:27, 03 դեկտեմբեր 2019 Սպորտ

Կատալոնական «Բարսելոնայի» և Իսպանիայի ազգային հավաքականի նախկին կենտրոնական պաշտպան Կառլես Պույոլը շնորհավորել է արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիին, որը դեկտեմբերի 2-ին France Football-ի վարկածով ճանաչվեց 2019 թվականի լավագույն ֆուտբոլիստ: «Շնորհավորում եմ, Լեո: Սա 6-րդն է, և ես վստահ եմ, որ դու դեռ կմեծացնես այդ թիվը: Շնորհակալ եմ, որ մեզ ստիպում ես վայելել ֆուտբոլը: Դու օրինակ ես ծառայում, թե ինչպես պետք է նվիրվել ֆուտբոլին»,- գրել է Պույոլը Թվիթերի իր պաշտոնական էջում: Հիշեցնենք, որ Լիոնել Մեսին միակ ֆուտբոլիստն է, որին հաջողվել է 6 անգամ դառնալ «Ոսկե գնդակի» դափնեկիր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր