00:00:00

Արարատի մարզպետը՝ Դավիթ Համբարձումյանի հետ հարաբերությունների և ինքն իրեն պարգևատրելու մասին

17:14, 03 դեկտեմբեր 2019

«Ես մեկ միլիոն դրամ չեմ ստացել»: Այս մասին, այսօր Արարատի մարզում լրագրողների հետ զրույցում ասել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, հերքելով մամուլում տեղ գտած այն հրապարակումները, թե արձակուրդից հետո վերադառնալով աշխատանքի Սարգսյանն ինքն իրեն պարգեւատրել է։ Գարիկ Սարգսյանը նաեւ հերքել է, որ իր բաջանաղն իր տեղակալն է: Մարզպետը չի ցանկացել պատասխանե  իր վարսավիրին ծեծի ենթարկելու  մասին հարցին՝ նշելով, որ քննություն է ընթանում, ավարտին իրավապահները եզրակացություն կներկայացնեն: Անպատասխան է մնացել նաեւ  իր մարզում ներդրումների մասին հարցը։ Գարիկ Սարգսյանն ասել է,  որ չի հիշում, քանի որ շատ են։ Անդրադառնալով  Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի հետ հարաբերություններին մարզպետն ասել է, որ նրա  հետ ունի աշխատանքային հարաբերություններ, և, որ նրանից 150 000 դրամ արժողության գրիչ նվեր չի ստացել, նրա հետ քեֆի չի մասնակցել: Մարզպետը հերքել է նաև այն փաստը, որ իր հարազատներին ու բարեկամներին տարբեր տեղերում աշխատանքի է տեղավորել, հաստատել է միայն, որ իր օգնականն իր զարմիկն է: Նրա խոսքով՝ տեղակալն իր կուրսընկերն է՝ Նազարեթյան Արտավազդը, և դա ինքը կոռուպցիա չի համարում, որովհետև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության  հիմնադրման օրից նա իրենց հետ է եղել, աջակցել է ամեն ինչում, գաղափարակից, սկզբունքային ընկեր է և այդ պատճառով է նշանակվել այդ պաշտոնին: Դիտարկմանը, թե հովանավորչությունն էլ է կոռուպցիայի տեսակ, Արարատի մարզպետն արձագանքեց. «Դուք հիմա վարչապետի՞ն եք մեղադրում կոռուպցիայի մեջ, որովհետև փոխմարզպետին վարչապետն է նշանակում»: Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր