00:00:00

Իրավիճակը ԿԳՄՍ նախարարության շենքի դիմաց շարունակում է մնալ լարված․Ուղիղ

17:00, 03 դեկտեմբեր 2019

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության շենքի դիմաց իրավիճակը շարունակում է մնալ լարված: Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող երիտասարդները որոշեցին արգելափակել նախարարության շենքի մուտքը և նստեցին գետնին: Ոստիկանները պահանջեցին դուրս գալ այդ հատվածից, այնուհետ սկսեցին քաշքշելով հեռացնել երիտասարդներին նախարարության շենքի տարածքից: Ոստիկանությունը շարունակում է ուժեր կենտրոնացնել նախարարության շենքի տարածքում: Կարմիր բերետավորները ևս տեղում են: Հիշեցնենք, որ շաբաթներ շարունակ ՀՅԴ ՀԵՄ անդամները նստացույց էին անում ԿԳՄՍ նախարարության դիմաց։ Նրանք պահանջում էին նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը։ ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջի պատճառը մեծ աղմուկ բարձրացրած «ՀուԶանք ու Զանգ» ներկայացումն է, որի ֆինանսավորման համար ԿԳՄՍՆ-ն տրամադրել է 2,700,000 դրամ, ինչպես նաև ԿԳՄՍՆ նոր օրինագիծը, որով նախատեսվում է բուհերում «Հայոց լեզու» և «Հայոց պատմություն» առարկաները դարձնել ոչ պարտադիր։ https://www.youtube.com/watch?v=7xJF9CZSaSc&feature=emb_logo&fbclid=IwAR1cGskM1hwqtPofEbYW-1majVA4PCSDonpfJUMoRS-n4GH9go61Y4MGuds

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր