00:00:00

Քաշքշուկ և լարված իրավիճակ ԿԳՄՍ նախարարության շենքի դիմաց․Ուղիղ

16:30, 03 դեկտեմբեր 2019

Այս պահին լարված իրավիճակ է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության շենքի դիմաց: ՀՅԴ երիտասարդները պահանջում են հանդիպում նախարար Արայիկ Հարությունյանի հետ։ Քաշքշուկ տեղի ունեցավ ոստիկանների և երիտասարդների միջև: Հիշեցնենք, որ շաբաթներ շարունակ ՀՅԴ ՀԵՄ անդամները նստացույց էին անում ԿԳՄՍ նախարարության դիմաց։ Նրանք պահանջում էին նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը։ ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջի պատճառը մեծ աղմուկ բարձրացրած «ՀուԶանք ու Զանգ» ներկայացումն է, որի ֆինանսավորման համար ԿԳՄՍՆ-ն տրամադրել է 2,700,000 դրամ, ինչպես նաև ԿԳՄՍՆ նոր օրինագիծը, որով նախատեսվում է բուհերում «Հայոց լեզու» և «Հայոց պատմություն» առարկաները դարձնել ոչ պարտադիր։ https://www.youtube.com/watch?v=7xJF9CZSaSc&feature=emb_logo&fbclid=IwAR1pYG4IQq2v4lhN8VfI3qKUggeFn9nqEc-GGJTrMnYRChTMulY0Rlb_168

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր