00:00:00

Թուրք փաստաբանները հայերին սպառնում են նոր տեղահանությամբ

15:45, 03 դեկտեմբեր 2019

Ստամբուլի ազգայնական փաստաբանների խումբ (İMAG) կոչվող միավորումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարություն է տարածել՝ սպառնալով անհրաժեշտության դեպքում «կրկին դիմել տեղահանության մեթոդին»: Կազմակերպության հայտարարության մեջ, որը կազմել է ազգայնական գրող Մուսթաֆա Չալըքը, նշվում է, որ իրենք «ինչպես երեկ, այնպես էլ այսօր, տեր են կանգնում 1915-ի հայերի տեղահանությանը»: Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներ Էնվեր ու Թալաթ փաշաներին, Բահաեդդին Շաքիրին հերոսացնող հայտարարության մեջ ասվում է, որ իրենք խոնարհվում են բոլոր երիտթուրքերի հիշատակի առջև ու համբուրում նրանց ձեռքերը: «Սարիղամիշից մինչև Դարդանել (ճակատամարտեր-խմբ.), հայերի տեղահանությունից մինչև Անկախության պատերազմ (Աթաթուրքի մղած ազգայնամոլական պայքար-խմբ.), նրանց մղած բոլոր պայքարները մեր պատիվն ու գլխի թագն են»,- ասված է հայտարարության մեջ: Ազգայնական փաստաբանները հայտարարել են, որ իրենք որպես պատերազմի առիթ ու բացահայտ թշնամանք են համարելու «տեղահանությունը ցեղասպանություն անվանելը՝ անկախ այն բանից, թե ով է ասողը»: «Եթե մեր հայրենիքն ու ազգը պաշտպանելու համար ուրիշ ճանապարհ չմնա, մեր ընտրած ամենամեղմ միջոցը կրկին կլինի տեղահանությունը՝ անկախ նրանից, թե ինչ տարր կլինի մեր դիմաց»,- ասված է հայտարարության եզրափակիչ մասում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր