00:00:00

Հայաստանի նոր դեսպանը՝ Թունիսում

14:12, 03 դեկտեմբեր 2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արշակ Փոլադյանը նշանակվել է Մարոկկոյի Թագավորությունում ՀՀ դեսպան: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Թունիսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արշակ Փոլադյանին, համատեղության կարգով, նշանակել Մարոկկոյի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Երևան)»,-ասված է հրամանագրում: Հիշեցնենք, որ նա Թունիսում ՀՀ դեսպան է նշանակվել նոյեմբերի 13-ին: Կենսագրություն Ծննդյան թիվ և վայր՝ 1950թ. մայիսի 15, Սիրիա Կրթություն՝ 1968-1972թթ. սովորել է Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմաաշխարհագրական ֆակուլտետի պատմահասարակագիտական բաժնում։ 1978-1982թթ. մասնագիտացումը՝ ԽՍՀՄ արևելագիտության ինտիտուտի Լենինգրադյան մասնաճյուղում, մասնագիտություն՝ պատմաբան–արևելագետ։ Պատմական գիտությունների դոկտոր Աշխատանքային գործունեություն՝ 1965թ. Հայաստանի ԳԱ Էջմիածնի տպարան, արաբատառ լեզուների գրաշար 1967-2003թթ. ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտ, լաբորանտ, ապա՝ կտրսեր, ավագ և առաջատար գիտաշխատող 1991-2000թթ. ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբական բանասիրության ամբիոն, ավագ դասախոս, դոցենտ, ապա՝ պրոֆեսոր 1998-2000թթ. Երևանի Հրաչյա Աճառյանի անվան համալսարան, ամբիոնի վարիչ: 1993թ. հունվարից ՀՀ ԱԳ նախարարության արաբական բաժնի վարիչ 1998-2000թթ. ՀՀ ԱԳ նախարարի Մերձավոր և Միջին Արևելքի հարցերով խորհրդական 2000թ. Արաբական Միացյալ Էմիրություններում հիմնել է ՀՀ դեսպանությունը: 2000-2002թթ. ԱՄԷ-ում ՀՀ գործերի հավատարմատար 2002-2006թթ. ԱՄԷ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան 2003-2007թ. Քուվեյթի Պետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
2003-2007թթ. Բահրեյնի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան 2007-2018թթ․ Սիրիայի Արաբական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան 2011-2018թթ․ Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Դամասկոս) Օտար լեզուներ՝ Արաբերեն, ռուսերեն, քրդերեն, անգլերեն Շքանշաններ՝ 2006թ. փետրվարին հայ-էմիրաթյան հարաբերությունների զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար շնորհվել է ԱՄԷ բարձրագույն՝ «Անկախության» առաջին աստիճանի շքանշանով: 2011թ. պարգևատրվել է ԱԳՆ ոսկե մեդալով։ 2013թ. մայիսի 24-ին ՀՀ նախագահի հրամամանգրով շնորհվել է «Մխիթար Գոշ» մեդալով: Պարգևատրվել է ՀՀ և ՍԱՀ զանազան կազմակերպությունների պատվոգրերով և մեդալներով: Ընտանեկան կարգավիճակ՝ Ամուսնացած է, ունի երկու զավակ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր