00:00:00

ՀՀ նախագահը երեք նոր դատավոր է նշանակել տարբեր մարզերում

14:00, 03 դեկտեմբեր 2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով նոր դատավորներ են նշանակվել: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին եւ 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաեւ Բարձրագույն դատական խորհրդի 2019 թվականի նոյեմբերի 26-ի ԲԴԽ-80-Ո-196 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ազատ Դունամալյանին նշանակել Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»,-ասված է հրամանագրում: Մեկ այլ հրամանագրով Նարեկ Բեգլարյանը նշանակվել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: Իսկ Մանվել Շահվերդյանն էլ նշանակվել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր