00:00:00

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ հերթական հայկական պատվիրակությունը կմեկնի Բաքու

13:48, 03 դեկտեմբեր 2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ դեկտեմբերի 4-7-ը հայկական ևս մեկ պատվիրակություն կմեկնի Բաքու: Վերջին 20 օրերի ընթացքում սա հայերից բաղկացած երկրորդ խումբ, որ մեկնում է Ադրբեջան: Այդ օրերին Ադրբեջանի մայրաքաղաքում տեղի է ունենալու Եվրոպա-Կովկաս-Ասիա միջազգային տրանսպորտային միջանցքի (ՏՐԱՍԵԿԱ) Միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նստաշրջանը, ինչպես նաև կառույցի 20-ամյակին նվիրված ժողովը: Հայկական պատվիրակության կազմում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը, նույն նախարարության ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության վարչության տեխնիկական քաղաքականության բաժնի պետ Արման Կարապետյանը և ՀՀ արտաքին գործերի նախարարության բազմակողմ քաղաքականության ու զարգացման համագործակցության վարչության խորհրդական Արտեմ Ազնաուրյանը: Նոյեմբերի 17-21-ը տեղի էր ունեցել հայ և ադրբեջանցի լրագրողների խմբերի փոխադարձ այց. Հայաստանի և Արցախի զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներն այցելել էին Ադրբեջան, իսկ ադրբեջանական ԶԼՄ ներկայացուցիչները՝ Հայաստան և Արցախ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր