00:00:00

«Կինը գործում է մի սկզբունքով, որ ամեն դեպքում, ամեն ինչով գոհացնի իշխանություններին». Լ. Քոչարյան

13:42, 03 դեկտեմբեր 2019 Իրավական

Այսօր Ռ. Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում Ռ. Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը անդրադառնալով դատական նիստի ընթացքին՝ նշեց. «Կինը գործում է մի սկզբունքով, որ ամեն դեպքում, ամեն ինչով գոհացնի իշխանություններին»: Խոսքը վերաբերվում է դատավոր Աննա Դանիբեկյանի գործունեությանը: Խոսելով մեղադրող դատախազների գործունեության մասին, Լևոն Քոչարյանը ասաց. «Նույն դատախազը մի քանի ամսվա տարբերությամբ նույն երևույթին տարբեր ձև է նայում՝ կապված քաղաքական փոփոխությամբ: Նույն մարդը կարա 180 աստիճան հակառակ դիրքորոշում ցուցաբերի»: Անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս է ստացվում, որ նախկին պաշտոնյաները, որոնք այս կամ այն քրեական գործով են անցնում և որոնց մեղադրանք է առաջադրվել, որպես ապաստան նախընտրում են ՌԴ-ն և չեն վերադառնում հայրենիք՝ Լևոն Քոչարյանը նշեց. պատճառով են. «Հայրս եկել է չէ՞, եկել է դրսից: Էն մարդիկ էլ տեսնում են, որ եկել է ինչ ձև են վարվում, նույնիսկ նախկին նախագահի նկատմամբ չի գործում արդարադատությունը, երկակի ստանդարտներ են կիրառվում, միգուցե այս ամենը տեսնում են ու մտավախություն ունեն»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր