00:00:00

Մարությանը խախտում չի արել․ Սիմոնյանը հրաժարականի անհրաժեշտություն չի տեսնում

12:22, 03 դեկտեմբեր 2019

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի հրաժարականի անհրաժեշտությունը չի տեսնում։ Այս մասին, այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ինքը՝ Սիմոնյանը։ «Ես Հայկ Մարությանի հրաժարականի անհրաժեշտությունը չեմ տեսնում, ավելին չեմ մեղադրում պարոն Մարությանին ոչ մի հարցի շուրջ։ Մարությանը կատարել է իր գործառույթները և մնացել է դրանց մեջ։ Նաև որպես իրավաբան կարող եմ ասել, որ օրենսդրական որևէ խախտում չեմ տեսնում, այլ հարց է, որ օրենսդրական բաց գոյություն ունի, որն այսօր ընդդիմությունը փորձում է ինչ-որ ձևով շահարկել»։ Հարցին, թե «Իմ քայլը» կմիանա՞ «Լուսավոր Հայաստան» խմբակցության՝ Քննիչ հանձաժողով ստեղծելու նախաձեռնությանը, Ալեն Սիմոնյանն ասաց, որ այդ հարցը չի քննարկել իր գործընկերների հետ։ «Կքննարկենք, կասենք», - ասաց նա։ Կստորագրի՞ անձամբ ինքը, Սիմոնյանն արձագանքեց. «Ես դրա իմաստը չեմ տեսնում»։ Մեր դիտարկմանը, թե այդ դեպքում, ինչո՞ւ էր հանրությունից գաղտնի պահվում նվիրատվողների անունները, Ալեն Սիմոնյանն ասաց, որ որեւէ գաղտնի գործընթաց չի եղել։ Մանրամասները՝ տեսանյութում։ https://www.youtube.com/watch?v=mjgNodood5E

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր