00:00:00

ՀՀ-ում ՌԴ դեսպանատան կոշտ արձագանքը Շահեն Հարությունյանի ակցիայի վերաբերյալ

12:13, 03 դեկտեմբեր 2019

Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը հանդես է եկել մեկնաբանությամբ՝ Երևանում Գրիբոյեդովի արձանի պղծման կապակցությամբ: «Մենք կիսում ենք պաշտոնական Երևանի դիրքորոշումը, որը խիստ հստակ նկարագրել է այս տգեղ արարքը՝ կապված հայ ժողովրդի մեծ բարեկամ Գրիբոյեդովի հուշարձանի հետ: Ենթադրում ենք, որ հայ հասարակության կողմից այս արարքի միաձայն դատապարտումը վկայում է Ռուսաստանի և Հայաստանի եղբայրական, դաշնակցային հարաբերությունների ամրության մասին, որոնք ունեն պատմական խորն արմատներ», - ասվում է հաղորդագրության մեջ: Հիշեցնենք, որ երեկ քաղաքացիական ակտիվիստ Շահեն Հարությունյանն ակցիա  էր իրականացրել՝  կարմիր ներկ լցնելով Գրիբոյեդովի արձանի վրա։ Նրա այս արարքը առաջացրել էր հասարակական ու քաղաքական շրջանակների դժգոհությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր