00:00:00

Ծառուկյանի պատասխանը՝ Սուքիասյանին․ ինչո՞ւ Հայաստանում տնտեսական հեղափոխություն չի լինում

12:03, 03 դեկտեմբեր 2019

«Ես փաստացի, դոկումենտալ եմ խոսում, ոչ թե հաճոյանում եմ, ուզում եմ գովաբանել»։ Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Irakanum.am-ի հարցին, թե դուք անընդհատ ասում եք, որ Հայաստանում տնտեսական հեղափոխության համար նպաստավոր պայմաններ չկան, որ ներդրողների համար գրավիչ չէ Հայաստանը, բայց տեսնում ենք, որ օրինակ ձեր օտարերկրյա գործընկերները ներդրումներ են անում Հայաստանում: Արդյոք ձեր ասածը չի հակասում, ասում եք որ Հայաստանը գրավիչ չէ, բայց ձեր գործընկերները ներդրումներ են անում:Միաժամանակ գործարար Խաչատուր Սուքիասյանը եւս հայտարարել էր, որ Հայաստանում տնտեսական հեղափոխություն է տեղի ունենում, Ծառուկյանը տվեց հետեւյալ պատասխանը․ «Տնտեսական հեղափոխությունը կոռուպցիայի հետ ոչ մի կապ չունի: Կոռուպցիան հիմնականում բյուջեի հետ կապված, տենդերներին մասնակցել-չմասնակցել, իսկ տնտեսական հեղափոխությունը ոլորտների զարգացումն է, որ պետք է ոլորտներում գումար դնես, զարգանա, որ մարդիկ կարողանան փող ստանան։ Այսօր ոչ թե պետությունն է պայմաններ ստեղծում ներդրումների համար, այլ ես իմ սեփական միջոցներով»։ Նրա գնահատմամբ բյուջեով նախատեսված կապիտալ ծախսերը չեն արվում. «Այս տարվա բյուջեում 400 մլն դոլար դրված էր կապիտալ ծախսեր, որ պետք է դնեին, ոլորտներ զարգացնեին, 5-10 տոկոս աճ լիներ, բանկում դրած է տոկոսներով: Դրսից վարկ են բերում, իսկ էստող փողը դրած է բանկում: Կապիտալ ծախսեր չեն արել, տարել, դրել են բանկում, էդպես ո՞նց կարա տնտեսական հեղափոխություն լինել»: ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ զրույցում հերքեց նաեւ տեղեկություններն այն մասին, որ իշխանությունների կողմից իր առջև երբևէ պայմաններ են դրվել իր հանդեպ լավ վերաբերմունքի համար: «Իմանալով Ծառուկյանի քաշը, հզորությունը, դիրքը՝ այդպիսի բան ոչ ինչ որ մեկը ռիսկ ա արել ինձ ասի, ոչ էլ կարա», ասաց Ծառուկյանը՝ հավելելով. «Ես մնացածի նման չեմ, այդպիսի բան չի կարա լինի: Ծառուկյանն ինչ մտածում ա՝ ասում ա, ոչ թե մտածում ա՝«վայ հանկարծ իմ հետևից կընկնեն, էս կանեն են կանեն»: Ծառուկյանն ուզում ա լիարժեք լավ բան անի իր պետության, ժողովրդի համար»: Այլ մանրամասներ՝ տեսանյութում։ https://www.youtube.com/watch?v=N6skMQEHl1E

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր